ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մարդու ամոթալի գործերը վիրավորանք են Տիրոջ համար

Մարդու ամոթալի գործերը վիրավորանք են Տիրոջ համար
12.01.2024 | 14:30

Ձեր հավատարմությունը ձեր ամուսնուն կամ կնոջը՝ հավատարմություն է Աստծուն։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը, դատապարտելով ընտանիքում դավաճանողին, ասենք ամուսնուն, ասում է.

«Դու ինչպե՞ս ես ներողություն խնդրելու։ Մի արդարացի թե բնական կրքեր ունես։ Դրա համար էլ հաստատվել է ամուսնությունը, որ դու դրա սահմանը չանցնես։ Եվ Աստված մտածելով քո հանգստության ու պատվի մասին, քեզ կին է տվել, որ կարողանաս քո բնական բոցավառումը բավարարել կնոջդ միջոցով և ազատվել ամեն ցանկությունից։ Իսկ դու քո ապերախտ հոգով անպատվում ես նրան, խախտում ես քեզ վերապահված սահմանները, և անարգում քո իսկ փառքը․․․»: Տեսնու՞մ էք սիրելի ժողովուրդ, ամուսնական դավաճանությունը ապերախտություն ու անհնազանդություն է Աստծու նկատմամբ, ամոթի ու խղճի կորտուստ և ամոթալի արարք։

Խնդրում եմ, մի՛ պղծեք ձեր ընտանիքները, այլ սուրբ պահեք։ Կնոջը կամ ամուսնուն դավաճանողն ավելի մեծ վտանգի է ենթարկում իր հոգին, և կարող է ընկնել շատ ավելի մեծ մեղքերի մեջ։

Հիշեք, Աստված մարդուն ստեղծել է որպես արարչության պսակ (Ծն․ 1։27), ուստի մարդու ամոթալի գործերը վիրավորանք են Տիրոջ համար։

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ